Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.10.2015 | 00:02

Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ, եթե իշխանության գահեր և մականներ եք տենչում, ապա պատվեցե՛ք իմաստությունը, որպեսզի հավիտյան թագավորեք։ Իսկ թե ի՞նչ է իմաստությունը և ինչպե՞ս է ծագել այն, ես կպատմեմ. ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կքննեմ արարածների ստեղծման սկզբից և կբացահայտեմ նրա իմացությունը։ Ես չեմ շեղվի ճշմարտությունից և ոչ էլ նրան կհետևեմ այն անձի նման, որ մաշվել է նախանձից, քանի որ այդպիսի մեկը հաղորդ չէ իմաստությանը։


Իմաստություն Սողոմոնի 6. 22-25

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ